Ապրիլ ամսվա ընթացքում ամենաշատը թանկացել է ձեթը, մոտ 40% -ով

Ըստ Geostat- ի հրապարակած զեկույցի, ապրիլին տարեկան գնաճը կազմել է 7,2 տոկոս:


Ազգային վիճակագրական ծառայության զեկույցի համաձայն, ապրիլին ամենաշատը թանկացել է ձեթը ՝ տարեկան կտրվածքով 40,2 տոկոսով: Քաղցրավենիքն աճել է 12,3 տոկոսով: Սուրճի, թեյի և կակաոյի գներն աճել են 10,1 տոկոսով: Հացը և հացամթերքը տարեկան աճել են 6,4 տոկոսով:
Միևնույն ժամանակ, բանջարեղենի և այգեգործության գները նվազել են 22,2 տոկոսով, ինչպես նաև մրգերի և խաղողի 18,2 տոկոսով:
Հիշեցնենք, որ ինչպես ապրիլին, այնպես էլ մարտին, տարեկան գնաճը կազմում էր 7,2%:

04․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google