Ինչու՞ է հացը թանկացել - հացթուխների ասոցիացիայի բացատրությունը

Վրաստանի հացթխողների ասոցիացիայի նախագահ

Մալխազ Դոլիձեի խոսքով ՝ հացամթերքի 10-թեթրի թանկացման պատճառը պետական սուբսիդիայի ավարտից հետո արտադրողների համար հումքի գների բարձրացումն է: Դոլիձեն այդ մասին խոսել էայսօր ՝ հուլիսի 16-ի ճեպազրույցում:
«Համաձայնագիրն այն էր, որ մեկ պարկ սուբսիդավորված ալյուրը արտադրությանը կմատակարարվի 53 լարիով: Այսօր ալյուրի գինը 60-61-62 լարի է, հենց այդ շահութաբերությունից ելնելով հացը թանկացել է 10 թեթրիով։
Միևնույն ժամանակ, ըստ Դոլիձեի, արտարժույթի փոխարժեքի տարբերությանը զուգահեռ, հաց պատրաստելու համար օժանդակ նյութերի գինն աճել է ՝ ներառյալ ջրի, խմորիչի, վառելիքի և բաշխման ծախսերը:
«Մենք ավելացրել ենք 10 թեթրի, բայց խանութների համար ես պատասխանատվություն չեմ կրում: Գիտեք, որ կա գնի ազատականացում, որոշ մարդիկ կարող են իրենց հայեցողությամբ մի փոքր ավելի բարձր գին սահմանել, ինչը, կարծում եմ, սխալ կլինի իրենց կողմից, բայց դա չի բացառվում », - ասել է Դոլիձեն:
Լրագրողի այն հարցին, թե հացը գինը մնալու է այս նշանի վրա, Դոլիձեն ասել է , որ չի կարող հաստատ ասել, բայց «կանխատեսումը վատ չէ», քանի որ այս տարի Վրաստանում ցորենի բերքը հատկապես բարձր է, ցածր գնով ցորենը կմտնի երկիր մոտ ապագայում:
Դոլիձեի խոսքով ՝ Վրաստանում արտադրողները կկարողանան պահպանել հացամթերքի 10-թեթրի ավելացումը մինչեւ հոկտեմբեր-նոյեմբեր:

16․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print