Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Նաթիա Տուրնավային կփոխարինի Լեւան Դավիթաշվիլին
Նախարարների կաբինետում փոփոխություններ կան։ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հրաժարական է տալիս։ Նրան կփոխարինի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին։

Նախարարների կաբինետում տեղի ունեցած փոփոխության մասին, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում անձամբ խոսել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 18-ից էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Նատիա Թուրնավան, իսկ մինչ այժմ գյուղատնտեսության նախարարը Լեւան Դավիթաշվիլին էր։ Նա միաժամանակ փոխվարչապետ է, ինչ պաշտոն էլ զբաղեցնի։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google