60 տնօրենի պաշտոնակատար Մառնեուլիի դպրոցներում – դիմորդների համար գրանցումն սկսվել է

60 տնօրենի պաշտոնակատար Մառնեուլիի դպրոցներում – դիմորդների համար գրանցումն սկսվել է


Հանրակրթական դպրոցների տնօրենների համար գրանցումը սկսվել է փետրվարի 3-ին։

Տնօրենների պաշտոնակատարները նույնպես պետք է սերտիֆիկացվեն։ Մառնեուլիի մաշտաբով գործում է ընդամենը 74 հարնակրթական դպրոց։ Ինչպես բացատրում են տեղական ռեսուրս կենտրոնում , այստեղից մոտավորապես 60 դպրոցում դեռ ունենք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Տնօրենների համար սերտիֆիկացվելը պարտադիր է։
2014 թվականից ի վեր Մառնեուլիի №1 դպրոցում Քեթևան Մերաբիշվիլին կատարում է տնօրենի պարտականությունները։ Ինչպես ինքն է ասում իր համար սերտիֆիկացվելը կարևոր է։

Ինչպես բացատրել են Ռադիո ՛՛Մառնեուլիին՛՛ կրթության նախարարությունում , այն պարագայում եթե տնօրեենի ժամանակավոր պաշտոնակատարը ցանկություն չունի քննության մասնակցելու մնում է իր պաշտոնում քանի դեռ չի փոխարինվել սերտիֆիկացված կադրով։

Սերտիֆիկացվել ցանկացողները կարող են անցնել օնլայն գրանցում www.directors.mes.gov.ge կայքում մինչև փետրվարի 17-ը։ edu.aris.ge կայքի տեղեկատվությամբ մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող անձիք, ովքեր ունեն ոչ պակաս քան 3 տարվա աշխատանքային փորձ և ոչ պակաս քան 1 տարվա կրթության ոլորտում ուսուցման փորձ։

Թեստավորման ծրագիրը ներառում է մի քանի ոլորտներ- օրենսդրական բազա, ուսումնական գործընթացի կազմակերպում, մոնիտորինգ և գնահատում, դպրոցի կադրերի կառավարում, արդյունավետ հաղորդակցման և մոտիվացման մեթոդներ, ծնողների հետ աշխատանք , տրամաբանական դատողություն , տեղեկատվության վերլուծություն և այլ։ Թեստավորումը կանցկացվի էլեկտրոնային եղանակով ։ Մրցույթի մասնակցի իրավասությունը ու հմտությունները կհամարվեն հաջող թեստի առավելագուն միավորից 60%-ի կուտակման պարագայում։ Գնահատումը կկատարվի թեստի անմիջապես ավարտից հետո։ Թեստավորման համար սահմանված նվազագույն իրավասության շեմը գերազանցելու դեպքում, մասնակցին կտրվի հնարավորություն անցնելու հարցազրույցի փուլ։

03․02․2020
Ռադիո ՛՛Մառնեուլի՛՛
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google