Մեկնարկել է «Հեռուստադպրոց» կրթական նախագիծը
Այսօր ՝ մարտի 30-ին սկսվել է «Հեռուստադպրոց» նախագիծը։ Առաջին «զանգը», Վրաստանի երկրորդ ալիքի եթերում ժամը 09։00-ին հնչել է առաջին դասարանցիների համար և սկսվել է մաթեմատիկայի դասը։

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Վրաստանի Առաջին ալիքը, կրթական նախագիծ, որը կոչվում է «Հեռուստադպրոց» իրականացնում են համատեղ։ Ինչպես ասել է կրթության փոխնախարար Եկատերինե Դգեբուաձեն «Ռադիո Մառնուլի» -ին տված հարցազրույցում,նախագիծը նախատեսում է դպորացական երեխաների համար ազգային ուսումնական ծրագրով նախատեսված հեռուստադասերի անցկացում։ Հիմնական նպատակն է կրթությունը հասանելի դարձնել բոլոր աշակերտների համար:

«Խոսելով մատչելիությունից, մենք լայնորեն ծրագրել ենք այս նախագիծը։ Նպատակն է պաշտպանել ինչպես էթնիկ փոքրամասնությունների աշակերտներին, այդպես էլ հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտներին։ Այս փուլում բոլոր դասերը կլինեն ժեստերի լեզով»։

Վրաց լեզվի դասընթացները, ոչ վրացական դպրոցների համար կհրապարակվեն ապրիլի 3-ին։
14:00 -14:15 Վրացերեն լեզու I մակարդակ
14:20 -14:35 Վրացերեն լեզու II մակարդակ
14:40 -14:55 Վրացերեն լեզու III մակարդակ
Կրթության նախարարությունում կոնկրետ ժամանակ չեն նշել, թե երբ կանցկացվեն փոքրամասնությունների լեզուներով դասընթացները, բայց հավանաբար կսկսվի ապրիլի 6-ից։

Մեկ շաբաթից ավելի է, ինչ Կրթության նախարարությունը հանրակրթական հաստատություններին է տրամադրել հեռավար կրթության նախնական առաջարկություններ, որի շրջանակներում օգտագործվում է Microsoft Office 365 հաղորդակցման ուղիներից մեկը։ Ինչպես ասել է Եկատերինա Դգեբուաձեն, հեռուստադպրոցի ստեղծումը չի նշանակում հրաժարվել նման հարթակներից, ուսուցիչներն ազատ են ընտրության հարցում։ Հետադարձ կապ ստանալու համար նրանք կարող են օգտագործել նաև բջջային հեռախոս։
«Հեռուստադպրոց» նախագծին ներգրավված կլինեն պետական և մասնավոր դպրոցների ուսուցիչներ, որոնք 1-12-րդ դասարանցիների համար կվարեն հեռուստադասեր։ Դասերը կանցկացվեն երկուշաբթիից ուրբաթ և կսկսվեն ամեն առավոտ ժամը 09։00-ին։ Շաբաթ և կիրակի օրերին նախագծին կավելացվեն տարբեր ճանաչողական ծրագրեր։
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով վարչապետի նախաձեռնությամբ գործող միջգերատեսչական խորհուրդը հետաձգել է դասապրոցեսը։ Դասապրոցեսի վերականգնման ստույգ ժամանակահատվածը հայտնի չէ։


30․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google