Այս տարի ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացքը չի վերսկսվի

 

Վրաստանի կառավարության որոշման համաձայն ՝ Վրաստնում արտակարգ դրությունը կտևի մինչև մայիսի 22-ը, ինչի պատճառով ուսումնական հաստատություննրում ևս ուսումնական պրոցեսը չի վերսկսվելու։ Կառավարության նախնական որոշմամբ ուսումնական պրոցեսը դադարեցվել էր մինչև ապրիլի 22-ը։ Բայց ինչպես ասել են Վրաստանի կրթության նախարարութունից, քանի որ շարունակվում է արտակարգ դրությունը, դպրոցներում դասավանդումը նույնպես չի կարող վերսկսվել:
Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսնակ Իրակլի Չիկովանիի խոսքով, Վրաստանն այժմ գտնվում է կորոնավիրուսային լայնածավալ ներքին տարածման փուլում, և առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում երկիրը կգտնվի վիրուսի գագաթնակետային փուլում:
Դպրոցներն առցանց ուսուցման են անցել մարտի սկզբից։ Աշակերտները նաև հնարավորություն ունեն օգտվելու «Հեռուստադպրոցից» , որը մարտի 30-ից հեռարձակվում է Վրաստանի Առաջին ալիքով։
Վրաստանում ուսումնական տարին ավանդաբար կսկսվի սեպտեմբերի 15-ին։ Եթե չլիներ համաճարակը, նախարարության սահմանած ստանդարտի համաձայն ՝ դպրոցներում առաջին դասարանցիների ամառային արձակուրդը պետք է սկսվեր մայիսի 27-ից, իսկ ավարտական դասարանների համար մայիսի 20-ից։

21/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google