Այսօրվանից սկսվել է ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունները

 

Այսօր ուսւոցիչ դառնալ ցանկացողների համար սկսվեց քննական գործընթացը։ Այս տարի առարկայական քննությանը մասնակցելու համար գրանցվել է մինչև 12 000 մարդ:
Ուսուցիչ դառնալ ցանկացողները այսօր քննություն կհանձնեն վրաց լեզու և գրականություն առարկայից, ինչպես նաև մաթեմատիկա և բնագիտություն։
Մայրաքաղաքից բացի, քննական կենտրոններ են բացվել Բաթումիում, Փոթիում, Զուգդիդիում, Օզուրգեթիում, Քութայիսիում, Ախալցխայում, Գորիում, Ռուսթավիում և Թելավիում:
Քննություն ընթացքում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով պահպանվում են այն բոլոր առաջարկություննեը, որոնք մշակվել է առողջապահության նախարարության կողմից։
Ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունները կավարտվի հուլիսի 30-ին։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոֆիո Գորգոձեն ծանոթացավ Թբիլիսիի թիվ 133 հանրակրթական դպրոցում ուսուցիչ դառնալ ցանկացողների գրանցման գործընթացին:
«Գրանցվել է մինչև 12,000 հազար մարդ: Դիմորդներն ունեն բավականին երկար ժամանակ աշխատելու համար ՝ հինգ ժամ: Այս դեպքում հաշվի են առնվում նաև անվտանգության բոլոր միջոցները, որոնք նկատվել են դիմորդների դեպքում: Ուսուցիչները կարող են հանել դիմակները անմիջապես աշխատանքային գործընթացը սկսելիս:

Ուսուցիչների հետ միասին այսօր քննություն են հանձնելու նաև ֆիզիկայի և կերպարվեստի դիմորդները: Հիշեցում նաև այն ուսանողներին, ովքեր պատրաստվում են դրամաշնորհային մրցույթին ՝ թեստավորումը տեղի կունենա շաբաթ օրը ՝ հուլիսի 25-ին »,- ասել է Գորգոձեն:

22/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google