1500 ստուգված դպրոցից 614-ը ստացել են ուսումը շարունակելու թույլտվություն․ աշխատանքի տեսչություն

Աշխատանքի տեսչության վարչության տվյալներով ՝ սեպտեմբերի 9-ի դրությամբ, ստուգված 1500 դպրոցներից 81

դպրոց չի կարողացել բավարարել Առողջապահության նախարարության առաջարկություններն ու պահանջները:
Ըստ Բեքա Փերաձեի, այս 1500 դպրոցներից 614 դպրոցների այս փուլում թույլատրվել է շարունակել ուսումը:
«Դպրոցների ստուգումը շարունակվում է: Այսօրվա դրությամբ ստուգվել է շուրջ 1500 դպրոց, որոնցից մենք թույլտվություն ենք տվել 614-ի, 81-ը չեն բավարարել պահանջները, մնացածը ստուգման փուլում են, և մենք սպասում ենք որոշ փաստաթղթերի` համապատասխան որոշում կայացնելու համար:
Մենք ստուգել ենք նաև ավելի քան 10 համալսարաններ, որոնցից յուրաքանչյուրին տրվել է թույլտվություն, և գործընթացը շարունակվում է », - ասել է Բեքա Փերաձեն:

10/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print