Ամբողջ հանրապետության տարածքով հոկտեմբերի 12-ից կսկսեն գործել
մանկապարտեզները, բացառությամբ Աջարիայի։
Բացի այդ, հոկտեմբերի 19-ին ուսանողները կվերադառնան լսարաններ,
բացառությամբ Աջարիայի, - այս մասին ասել է Կորոնավիրուսային հարցով
միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո Վրաստանի կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին:
Ինչպես նշել է Չխենկելին, 1-6-րդ դասարանցիների համար ուսման
վերսկսումը, բացառությամբ Աջարիայի, ուժի մեջ է հոկտեմբերի 1-ից:
«1-ից 6-րդ դասարանի աշակերտների համար ուժի մեջ է մնում այն
որոշումը, որ նրանք հոկտեմբերի 1-ից վերադառնալու են դասարաններ:
Իհարկե, դա չի վերաբերում Աջարիային: Եթե 1-ից 6-րդ դասարանների
աշակերտների ծնողները որոշեն, որ նախընտրում են իրենց երեխաները
առցանց սովորեն և հեռակա ուսուցման գործընթացը շարունակեն, դա լիովին
ապահովված կլինի: Ինչ վերաբերում է նորություններին, հոկտեմբերի 12-ին
մանկապարտեզները կվերսկսեն իրենց գործառույթը ամբողջ
հանրապետությունում, բացի Աջարիայից: Բացի այդ, հոկտեմբերի 19-ին
ուսանողները կվերադառնան լսարաններ, բացառությամբ Աջարիայի, հետևաբար,
համալսարաններն ու միջին մասնագիտական ուսումնարանները գործելու են ոչ
թե հեռակա, այլ լսարաններում: Շատ կարևոր է, որ բոլորը խստորեն հետևեն
առողջապահության ոլորտում առաջարկություններին», - հայտարարել է
Չխենկելին:
28/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան