Ինքնամեկուսացման մեջ գտնվող ուսուցիչների աշխատավարձը չի պահվի․ Քենան Օմարով

«Ուսուցիչները, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ , ինչ խոսք նույնպես կվարձատրվեն սովորական ձևով։

Ոչ մի փաստաթուղթ պետք չէ»- այս մասին Մառնեուլիի կրթական ռեսուրսկենտրոնի ղեկավար Քենան Օմարովը հայտարարել է ինքնամեկուսացման մեջ գտնվող ուսուցիչների որոշալի վախերի մասին տեղեկանալուց հետո։
«Ռադիո Մառնեուլի»-ին մի քանի ուսուցիչներ ասել են , որ ինքնամեկուսացման պայմաններում աշխատավարձի կրճատման վտանք կա։ «Ռադիո Մառնեուլին» տեղեկատվությունը ստուգել է կրթական ռեսուրսկենտրոնում, որտեղ Քենան Օմարովը հայտարարել է, որ աշխատավարձի կրճատման վտանգ չկա։
Մառնեուլի մունիցիպալիտետի դպրոցներում կորոնավիրուսի հաստատված դեպքերի պատճառով հինգ ուսումնական հաստատություններ հեռակա կերպով են շարունակում ուսումնական գործընթացը: Որից երկու դպրոց ամբողջությամբ անցել է առցանց ուսուցման:

23/10/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google