Մառնեուլիի բոլոր դպրոցներն անցնում են ուսուցման հեռավար ռեժիմի
Նոյեմբերի 13-ից, Մառնեուլիի բոլոր դպրոցներն անցնում են հեռավար ուսուցման։ Տեղեկատվությունը հաստատել է Մառնեուլիի կրթական ռեսուրսկենտրնի ղեկավար Քենան Օմարովը։ Օմարովի խոսքվ որոշումը կայացվել է կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով։
«Հանրային առողջության կենտրոնի առաջարկությամբ քաղաքապետարանի բոլոր դպրոցները կանցնեն առցանց ուսուցման ռեժիմի»։
Օմարովն ասել է, որ դեռ չգիտի, թե որքան ժամանակով պետք է փակ մնան դպրոցները:
Հատկանշական է, որ մինչ այժմ հեռակա ռեժիմով էին սովորում միայն քաղաք Մառնեուլիի դպրոցները։

12/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print