Մառնեուլիի դպրոցներում ուսումը հեռավար ռեժիմով կշարունակվի մինչև առաջին կիսամյակի ավարտը

Ըստ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, երկրի մեծ քաղաքներում հեռավար ուսուցման ռեժիմը կշարունակվի մինչև ընթացիկ

կիսամյակի ավարտը: Սահմանափակումը վերաբերում է նաև Մառնեուլիին: Ուսուցումը կշարունակվի հեռակա կարգով մինչև դեկտեմբերի վերջ:
«Երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը և մեծ քաղաքներում տեղաշարժը նվազեցնելու համար Միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանի հետևյալ քաղաքներում ՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Զուգդիդիում, Թելավիում, Զեստափոնիում, Գորիում, Գարդաբանում, Փոթիում և Մառնեուլիում մինչև 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը ուսումնական գործընթացը կշարունակվի հեռակա բոլոր դասարանների աշակերտների համար ՝ ինչպես պետական, այդպես էլ մասնավոր դպրոցներում»,- ասված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ:
Ինչպես ասել է «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում, Մառնեուլիի կրթական ռեսուրսկենտրոնի ղեկավար Քենան Օմարովը, սահմանափակումը վերաբերում է ինչպես քաղաքի դպրոցներին , այդպես էլ Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերի դպրոցներին։
Հատկանշական է, որ նոյեմբերի 12-ից, Մառնեուլիի մունիցիպալիտետի մաշտաբով առկա բոլոր դպրոցները անցել են հեռավար ուսուցման ռեժիմի:

24/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print