Սննդամթերք չի բաժանվի Մառնեուլի քաղաքապետարանի մանկապարտեզների
երեխաներին: Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարաովն ասել
է,
որ ապրանքների գնման համար հայտարարված բոլոր մրցույթները փակվել են,
և սննդամթերքի բաշխում չի նախատեսվում:
Համաճարակի ընթացքում երեխաներին միայն մեկ անգամ ՝ ապրիլի 29-ին է
բաժանվել սնունդ: Այնուհետև 130 000 լարի է հատկացվեց 2 145 երեխաների
համար և տրամադրվել սննդի հետևյալ տեսակները ՝
Թխվածքաբլիթ ՝ 500 գրամ
Բրինձ ՝ 500 գրամ
Մակարոնեղեն ՝ 1 կգ
Շաքար ՝ 1 կգ
Յուղ ՝ 1 լիտր
Կարագ ՝ 400 գրամ
Խտացրած կաթ ՝ 3 բանկա
Կարտոֆիլ ՝ 5 կգ
Գազար ՝ 1 կգ
Սոխ ՝ 500 գրամ
Մրգային հյութ ՝ 4 լիտր
Ձու ՝ 10 հատ
Մառնեուլի մունիցիպալիտետում կա 14 մանկապարտեզ և մոտավորապես
նույնքան նախակրթարան։ Բոլորում դաստիարակչական գործընթացը դադարեցված
է այս փուլում ՝ կորոնավիրուսի պատճառով:
09/12/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան