Ինչպես միացնել հեռավար ուսուցման ինտերնետային արտոնյալ փաթեթը – հրահանգ
Պետական և մասնավոր դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները կօգտվեն զեղչված ինտերնետային փաթեթից: Տեղեկատվությունը տարածում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Ծառայությունը հասանելի կլինի 2021 թվականի հունվարի 18-ից։
«Հեռավար ուսուցում» փաթեթն ակտիվացնելու համար օգտագործողը պետք է գրանցվի https://mobile.emis.ge/ կայքում: Ծառայությունը մատչելի է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցների ակտիվ աշակերտների և գործող ուսուցիչների համար:
Որպեսզի դպրոցականները և ուսուցիչները ակտիվացնեն այս փաթեթը, անհրաժեշտ է ՝

1. Մուտքագրել ձեր անձնական համարը mobile.emis.ge կայքում:

2. Եթե անձնական համարը ճիշտ է նշված, ապա աշակերտի ծնողի բջջային հեռախոսի , իսկ ուսուցչի դեպքում `անձնական, կուղարկվի մեկանգամյա sms կոդ:



3. Մեկանգամյա sms կոդ ստանալու համար անհրաժեշտ է ընտրել օգտագործողի բջջային համարը: Եթե eSchool- ի կառավարման համակարգը նշում է մի քանի բջջային համարներ, օգտվողը պետք է ընտրի այն համարը, որին ցանկանում է ստանալ մեկանգամյա sms կոդ:

4. Բջջային հեռախոսի համարն ընտրելուց հետո օգտվողը անցնում է հաստատման ծածկագրի էջ, որտեղ նշված համարի վրա պետք է մուտքագրի SMS- ի տեսքով ստացված կոդը: Այն դեպքում, երբ օգտվողը չի ստացել մեանգամյա ծածկագիր, նա կարող է օգտագործել նոր կոդի հարցման գործառույթը:


5. Հաջող ստուգումից հետո օգտագործողը նշում է այն բջջային համարը, որի վրա ցանկանում է ակտիվացնել ինտերնետ փաթեթը (այս ծառայությունը կարող է օգտագործվել ինչպես համակարգում նշված բջջային հեռախոսահամարի վրա, այնպես էլ օգտագործողին հասանելի այլ հետախոսահամարի):

6. Բջջային հեռախոսահամարը նշելուց հետո օգտվողը պետք է համաձայնի տվյալների մշակման պայմաններին:



7. Ինտերնետ փաթեթն ակտիվացնելու համար օգտագործողի կողմից նշված բջջային համարին ուղարկվում է մեկանգամյա sms կոդ, որը պետք է գրանցված լինի համապատասխան դաշտում: Օգտագործողի հաջող գրանցման դեպքում ինտերնետային փաթեթը կակտիվանա 24 ժամվա ընթացքում: Ծառայությունից օգտվելու համար օգտատերը կայքում նշված բջջային համարից պետք է հավաքի *172 # OK և հետևի հրահանգներին:

8. Եթե օգտատերն արդեն օգտվում է նշված ծառայությունից, ակտիվացված ծառայության ժամկետը լրանալուց հետո ինտերնետ փաթեթը հնարավոր կլինի ակտիվացնել մեկ այլ բջջային համարի վրա:


Խնդիրների առկայության դեպքում օգտատերը պետք է կապվի կառավարման տեղեկատվական համակարգի (EMIS) կամ բջջային օպերատորի թեժ գծի հետ:
• Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (EMIS) - համակարգում առկա թերությունների կամ անճշտությունների դեպքում. Հեռ. ՝ 0322 200 220
• Բջջային կապի օպերատորներ ՝ բջջային ինտերնետի հետ կապված թերություններ. Magti - 11 00 11 կամ +995 32 217 00 00, Beeline - 110101 կամ +995 32 2200611, Silknet (Geocell) - միայն Geocell և Lai-Lai բաժանորդների համար - 7777 բոլոր բջջային օպերատորների համար - 110 110 բոլոր քաղաքների և ցանկացած բջջային օպերատորների համար 2770177։
15․01․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարայն


Print E-mail
FaceBook Twitter Google