Մառնեուլի մունիցիպալիտետի գյուղերում կպահպանվի հեռավար ուսուցման
ռեժիմը: Ռեսուրսկենտրոնի ղեկավար Քենան Օմարովը հաստատել է
տեղեկությունը
և ասել, որ հունվարի 18-ից, ինչպես քաղաքում ՝ գյուղերում ևս ուսումը
կշարունակվի առցանց ռեժիմով:
Բացի Մառնեուլիից, ուսումը հեռավար կշարունակվի Վրաստանի այլ մեծ
քաղաքներում ՝ Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի, Թելավի, Զուգդիդի,
Զեստապոն, Գորի, Փոթի, Գարդաբանի և Աջարիայի մարզ:
Ըստ ԿԳՆ-ի, «Այն դպրոցները, որտեղ երկրորդ կիսամյակը կվերսկսվի
դասարաններում, նախարարությունը, կորոնավիրուսը կանխելու համար, նրանց
ամբողջությամբ ապահովել է դիմակով, անլար ջերմաչափերով, ախտահանիչ և
մակերեսային լուծույթներով: Բացի այդ, եթե դպրոցներում
կորոնավիուսային դեպքեր հաստատվեն, ապա այդ դեպքում կշարունակվեն
առաջին կիսամյում սահմանված կետային սահմանափակումները։ Կրթության
նախարարությունը համակարգված կերպով վերահսկում և վերահսկելու է
Առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոնների կատարումը
», -ասել են ԿԳ նախարարությունից:
Նախարարությունից ասել են , որ ուսումնական գործընթացի վերսկսմամբ
«Հեռուստադպրոց» -ի երկրորդ կիսամյակի դասավանդման գործընթացը
նույնպես կշարունակվի ՝ հունվարի 18-ին, ժամը 09: 00-ին, Հանրային
հեռարձակմամբ:
15․01․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան