Ուսումը հեռավար կշարունակվի նաև Մառնեուլիի գյուղերում

Մառնեուլի մունիցիպալիտետի գյուղերում կպահպանվի հեռավար ուսուցման ռեժիմը: Ռեսուրսկենտրոնի ղեկավար Քենան Օմարովը հաստատել է տեղեկությունը

և ասել, որ հունվարի 18-ից, ինչպես քաղաքում ՝ գյուղերում ևս ուսումը կշարունակվի առցանց ռեժիմով:
Բացի Մառնեուլիից, ուսումը հեռավար կշարունակվի Վրաստանի այլ մեծ քաղաքներում ՝ Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի, Թելավի, Զուգդիդի, Զեստապոն, Գորի, Փոթի, Գարդաբանի և Աջարիայի մարզ:
Ըստ ԿԳՆ-ի, «Այն դպրոցները, որտեղ երկրորդ կիսամյակը կվերսկսվի դասարաններում, նախարարությունը, կորոնավիրուսը կանխելու համար, նրանց ամբողջությամբ ապահովել է դիմակով, անլար ջերմաչափերով, ախտահանիչ և մակերեսային լուծույթներով: Բացի այդ, եթե դպրոցներում կորոնավիուսային դեպքեր հաստատվեն, ապա այդ դեպքում կշարունակվեն առաջին կիսամյում սահմանված կետային սահմանափակումները։ Կրթության նախարարությունը համակարգված կերպով վերահսկում և վերահսկելու է Առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոնների կատարումը », -ասել են ԿԳ նախարարությունից:
Նախարարությունից ասել են , որ ուսումնական գործընթացի վերսկսմամբ «Հեռուստադպրոց» -ի երկրորդ կիսամյակի դասավանդման գործընթացը նույնպես կշարունակվի ՝ հունվարի 18-ին, ժամը 09: 00-ին, Հանրային հեռարձակմամբ:

15․01․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print