Դպրոցների բացմանը զուգահեռ ՝ 2 շաբաթը մեկ ուսուցիչները կթեստավորվեն․Ցքիտիշվիլի

Կառավարության համակարգող խորհրդի նիստից հետո փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին ճեպազրույց է ունեցել:

Նա խոսել է սահմանափակումների վերացման ժամկետների վերաբերյալ խորհրդի որոշման մասին:
Մայա Ցքիտիշվիլին ասել է, որ փորձարկման արձանագրություններ են ստեղծվել յուրաքանչյուր ոլորտի համար `հաշվի առնելով համաճարակաբանական ռիսկերը:
«Մասնավորապես, աշխատողների որոշակի թվերի փորձարկման և պարբերականության հետ կապված:
Ըստ այդմ, բոլոր տիպի առևտրի օբյեկտները, որտեղ կան ավելի քան 30 աշխատողներ, ներառյալ տոնավաճառները ՝ պարտավոր են 2 շաբաթը մեկ անգամ ապահովել աշխատողների առնվազն 20% -ի թեստավորումը : Սննդի կետերի համար սա առնվազն 50% -ի չափով է ՝ երկու շաբաթը մեկ անգամ:
Բնականաբար, դպրոցների բացմանը զուգահեռ պետությունը երկու շաբաթը մեկ կապահովի նաև ուսուցիչների սիստեմատիկ թեստավորումը», - ասել է Ցքիտիշվիլին։

22․01․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google