Մառնեուլի մանկապարտեզներում ուսումնական գործընթացը կվերսկսվի մարտի 1-ից
Մառնեուլի մանկապարտեզները կբացվեն մարտի 1-ից: Նշված
տեղեկատվությունը «Ռադիո Մառնեուլի»-ին փոխանցել է Մառնեուլի
քաղաքապետարանի
մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարիմովը: Ըստ նրա,
կառավարության ծրագրի համաձայն, համայնքապետարանի ողջ
մանկապարտեզներում դաստիարակության գործընթացը կսկսվի մարտի 1-ից:
Ըստ Քարիմովի, մանկապարտեզների միությունն արդեն հայտարարել է
մրցույթներ երեխաների սննդամթերքը գնելու համար 2021 թ։
Մառնեուլիի մանկապարտեզների միությունը սննդամթերքի գնման 9 մրցույթ է
հայտարարել, որոնց ընդհանուր արժեքը 180 660 լարի է:
«Մենք պատրաստ ենք բացել մանկապարտեզները ՝ բոլոր առաջարկություններին
համապատասխան: Բոլոր մանկապարտեզներն արդեն ապահովված են եռաֆազ
էլեկտրականությամբ և տեղադրված են էլեկտրական վառարաններ, ինչը
պահանջվում է նոր ստանդարտով: Բացի այդ, երկու մանկապարտեզ
ամբողջությամբ կվերանորոգվի, աշխատանքները կսկսվեն առաջիկայում »: -
ասել է Զաուր Քարիմովը։
Մառենուլիի քաղաքապետարանի ինքնակառավարումը մտադիր է 2 162 227 լարի
ծախսել երկու մանկապարտեզների վերականգնման համար:
Տեղական կառավարությունը երկու մրցույթ է հայտարարել այգիների
վերականգնման համար: Առաջին մրցույթի համաձայն, Մառնեուլիի թիվ 1
մանկապարտեզը կվերականգնվի, և կկառուցվի հավաքների դահլիճ և շենք
երկու խմբերի համար: Քաղաքապետարանը մտադիր է նշված աշխատանքները գնել
1 362 230 լարիով:
Ինչ վերաբերում է երկրորդ մրցույթին, Մառնեուլիի քաղաքապետարանը
նախատեսում է 799,997 լարի ծախսել Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզի
վերականգնման համար:
16․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան