Կորոնավիրուսի պատճառով Մառնեուլիում 10 դասարան և մեկ դպրոց անցել է հեռավար ուսուցման

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի պատճառով, ապրիլի 19-ի դրությամբ,

Մառնեուլիում երեք ուսումնական հաստատության 10 դասարան և մեկ դպրոց անցել է հեռավար ուսուցման մոդելի: Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում ասել է Մառնեուլի ռեսուրսային կենտրոնի մասնագետ Իրմա Դավաձեն, առցանց ուսուցման է անցել միայն մեկ դպրոց:
«Մոտ մեկ շաբաթ առաջ N2 հանրակրթական դպրոցում տարրական դասարանի ուսուցիչներց մեկի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, և մեկ առանձին դասարան անցել էր հեռավար ուսուցման: Ուսուցիչներից մեկի ինքնամեկուսացման պատճառով նրա դասարանը նույնպես անցել է առցանց ուսուցման»։
Հարկ է նշել, որ դպրոցներում կորոնավիրուսի փորձարկումն անցկացվում է երկու շաբաթը մեկ անգամ: Գրեթե երկու ամսվա ընթացքում Մառնեուլի դպրոցներում Covid-19- ի դեպքեր չեն գրանցվել:

19․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google