Բոլոր ուսուցիչներն ու բոլոր ուսանողները ովքեր գնում են համալսարան և դպրոց պետք է երկու անգամ պատվաստված լինեն

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան

Գամկրելիձեի խոսքով ՝ ամռանը պետք է պատվաստվեն բոլոր դպրոցների ուսուցիչները, համալսարանի աշխատակիցները և ուսանողները՝ ապահով միջավայրում ուսումնական գործընթացը սկսելու համար:
Հայտարարությունը տարածել է հունիսի 15-ին ՝ Միջգերատեսչական համակարգող խորհրդի ավարտից հետո:
«Մենք պետք է ամռանը պատվաստումների առավելագույն քանակ ստանանք, որպեսզի բուհերում ուսումնական գործընթացի անվտանգ մեկնարկն ապահովենք: Այսինքն ՝ համալսարանի բոլոր ուսուցիչները և բոլոր ուսանողները, ովքեր գալիս են համալսարան, պետք է երկու անգամ պատվաստված լինեն: Ինչպես նաև բոլոր դպրոցների ուսուցիչները պետք է երկու անգամ պատվաստվեն, որպեսզի դպրոցը երեխաների համար անվտանգ լինի», - ասել է Ամիրան Գամկրելիձեն:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը նաև նշել է, որ կառավարությունը քննարկում է երկու անգամ պատվաստված մարդկանց հնարավորություն տալ ազատվել պարտադիր թեստավորումից։
Ըստ նրա, այս փուլում հանրապետությունում կա մի քանի հարյուր դոզա Pfizer պատվաստանյութ, որն օգտագործվում է ծանր հիվանդների, ինչպես նաև արտասահմանյան համալսարաններում ընդունված ուսանողների համար:
«Pfizer –ից մնացել է ընդամենը մի քանի հարյուր դեղաչափ` օրգանների փոխպատվաստման, ծանր քաղցկեղով հիվանդների, ինչպես նաև առաջատար համալսարաններում ընդունված և պահանջարկ ունեցող մեր ուսանողների պատվաստման համար,», - ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը:
15․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google