178 վարակակիր․Կորոնավիրուսի վիճակագրությունը Մառնեուլիում

Վերջին շաբաթվա ընթացքում Մառնեուլիի մունիցիպալիտետում

հաստատվել է կորոնավիրուսի 178 դրական դեպք, «Ռադիո Մառնեուլիին» հայտնել են Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման կենտրոնից՝ հավելելով, որ նոյեմբերի 6-ից մահացության դեպք չի գրանցվել։

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր կենտրոնում գրանցվել է 178 դրական դեպք, մահվան դեպքեր չունենք, սա միայն հիվանդությունների վերահսկման կենտրոնում արձանագրված տվյալներն են։

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1527 նոր դեպք, ևս 46 հիվանդ մահացել է։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google