Համակարգում կատարված փոփոխությունների պատճառով Մառնեուլիում 35 ուսուցիչ ստիպված է լքել դպրոցը
Մառնեուլիի մունիցիպալիտետի դպրոցներում 28 թափուր տեղ կա։ Երկրորդ կիսամյակի մեկնարկի համար ուսուցիչներ են փնտրում յոթ ուսումնական հաստատություններ։ Թափուր աշխատատեղերը հրապարակված են teacherjobs.ge կայքում։ Ըստ Մառնեուլիի կրթական ռեսուրսների կենտրոնի, թափուր աշխատատեղեր են հայտարարվել այն վայրերում, որտեղ գործող ուսուցիչները մինչ այժմ չեն կարողացել կարգավիճակ ստանալ, իսկ դպրոցների հետ պայմանագրերը խզվել են: Խոսքը վրացալեզու և վրացական հատվածի դպրոցների մասին է։

Վրաստանի կրթության նախարարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների մասնագիտական զարգացման սխեմայում՝ կապված վրացալեզու և վրացական հատվածի դպրոցներում գործող ուսուցիչների հետ։ Մառնեուլիի 17 վրացական դպրոցների/սեկտորների թվում կան 35 գործող ուսուցիչներ, որոնք դասավանդում են մեկ կամ մի քանի տարբեր առարկաներ: Նախարարությունը 2015 թվականից ուսուցիչներին հնարավորություն է տվել բարձրացնել իրենց կարգավիճակը։ Գործընթացը մի քանի անգամ հետաձգվել է, սակայն 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի մեկնարկից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հանրակրթական ուսումնական հաստատությունները խզել են պայմանագիրը գործող ուսուցիչների հետ և հայտարարել թափուր աշխատատեղեր կամ վերաբաշխել ժամերը։ «Եթե իրավասությունները հաստատվեն, նման ուսուցիչները կկարողանան վերադառնալ համակարգ», - ասում է Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն։

Այն դեպքում, երբ դպրոցը չկարողանա նոր կադրեր գտնել, հնարավոր կլինի երկարաձգել գործող ուսուցիչների հետ ժամանակավոր պայմանագիրը։
Ինչ վերաբերում է ոչ վրացական հատվածի գործող ուսուցիչներին, ապա նրանք ունեն իրենց իրավասությունն ապացուցելու վերջնաժամկետ մինչև 2022-2023 ուսումնական տարվա ավարտը։ Նրանք նույնպես կդառնան դպրոցւ լքելու թեկնածու այն սկզբունքով, որ օրենքը կարգավորում է այլ հանրակրթական դպրոցներում գործող ուսուցիչների դեպքում։
Ոչ վրացալեզու դպրոցի ուսուցիչը պետք է համապատասխանի երեք բաղադրիչի. Դրանք են ՝ առարկայական քննության հանձնում, B1 մակարդակի լեզվի իմացության վկայականը և լեզվի երկարաժամկետ ուսուցումը:
2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար արդեն ուսուցիչ է փնտրում ՝

• Գյուղ Ալգեթիի №1 հանրակրթական դպրոցը․ Առարկա ՝ Բնական գիտություն և ես և հասարակությունը
• Մառնեուլիի քաղաքապետարանի Մոլաօղլիի հանրակրթական դպրոց՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ.
• Քեշալոյի հանրակրթական դպրոց՝ հատուկ ուսուցիչ
• Շուլավերիի №1 հանրակրթական դպրոց՝ ֆիզկուլտուրայի և սպորտի հիմնական ուսուցիչ.
• Քաղաքապետարանի Թազաքենդիի հանրային դպրոց - Տարրական դասարանի ուսուցիչ, Մեր Վրաստան, Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, ես և հասարակությունը, կերպարվեստ և կիրառական արվեստ և բնական գիտություններ:
• Խիխանիի հանրակրթական դպրոց - տարրական դասարանների ուսուցիչ (երկու), ֆիզկուլտուրա և սպորտ, աշխարհագրություն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ.
• Մառնեուլիի №6 հանրակրթական դպրոց՝ ֆիզիկա, աշխարհագրություն, տարրականի և ուսուցիչ (վեց)

Շատ դեպքերում թափուր աշխատատեղը շարունակական է, և հայտերի ընդունման վերջնաժամկետը որոշ դեպքերում հունվարի 10-ը, 12-ը կամ 14-ն է:
Մառնեուլիի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը կվերսկսվի հունվարի 17-ից։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան




Print E-mail
FaceBook Twitter Google