Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 100 լարիով- Կարգավիճակի հավելում․ Նախարարի հրաման
ԿԳ նախարարի «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների վարձատրության նվազագույն չափն ու պայմանները սահմանելու մասին» հրամանի համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին փոփոխված, ուսուցիչներն այս տարվա հունվարից կստանան կարգավիճակի ավելացած հավելում։
Բանաձեւի նոր փոփոխությամբ սխեմայով սահմանված համապատասխան կարգավիճակի լրացման ամբողջ գումարը.
  • Ավագ ուսուցչի համար սահմանված է 670 լարի [570 էր]․
  • Առաջատար ուսուցչի համար սահմանված է 1050 լարի [950 էր]․
  • Մենթորի կարգավիճակ ունեցող ուսուցչի համար սահմանվել է 1350 լարի [1250 էր]:

100-100 լարիով ավելացվել են նաև ավագ և առաջատար հատուկ կրթության ուսուցիչների հավելավճարները։
Հատուկ կրթության ուսուցչի համապատասխան կարգավիճակի հավելումը հաշվարկվում է ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների թվի, ովքեր դասավանդում են ինքնուրույն կամ առարկայական ուսուցչի հետ միասին և/կամ աշխատում են նրանց հետ անհատապես/խմբով՝ բարելավելու ուսումնառության արդյունքները և զարգացնելու մի շարք հմտություններ.

Համապատասխանաբար ՝

Ավագ հատուկ կրթության ուսուցչի համար սխեմայով սահմանված համապատասխան կարգավիճակի լրացումն է ՝
  • 470 լարի հատուկ կրթության կարիք ունեցող մեկ աշակերտի համար,
  • 520 լարի երկու աշակերտի համար,
  • 570 լարի երեք աշակերտի համար,
  • 620 լարի չորս աշակերտների համար,
  • 670 լարի հինգ և ավելի հատուկ կրթության կարիք ունեցող աշակերտների համար:
Առաջատար հատուկ ուսուցչի համապատասխան կարգավիճակի հավելավճարը հետևյալն է ՝
  • 650 լարի հատուկ կրթության կարիք ունեցող մեկ աշակերտի համար,
  • 750 լարի երկու աշակերտի համար,
  • 850 լարի երեք աշակերտի համար,
  • 950 լարի չորս աշակերտի համար,
  • 1050 լարի հինգ և ավելի հատուկ կրթության կարիք ունեցող աշակերտների համար։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան
Աղբյուր  ՝  batumelebi.netgazeti.ge
Print E-mail
FaceBook Twitter Google