Դպրոցները կշարունակեն գործել․Կառավարության որոշում
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը երկրում չի խստացնում կանոնակարգերը՝ չնայած բարձր վարակման մակարդակի։

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ այս փուլում դպրոցներում լրացուցիչ սահմանափակումներ նախատեսված չեն։

«Կրթության նախարարությունը շարունակում է դրսևորել առավելագույն պատրաստակամություն դպրոցների մասով, և մենք, բնականաբար, հաստատում ենք այդ պատրաստակամությունը, քանի որ նրանք ունեն առցանց ռեժիմի անցնելու, ինչպես նաև տեղում դասավանդելու մեխանիզմներ։ Մինչ այժմ անցած շաբաթվա վերլուծությունը ցույց է տալիս, որ դպրոցներին հաջողվել է արագ հարմարվել: Մի քանի դպրոցներ անցել են լրիվ հեռավար ուսուցման, որոշները մնում են հիբրիդային մոդելի վրա, ուստի դպրոցները կշարունակեն գործել նման խառը տարբերակով»,- ասել է Թամար Գաբունիան։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝  etaloni.ge
Print E-mail
FaceBook Twitter Google