Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Մառնեուլիի յոթ դպրոցներում
Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Մառնեուլիի քաղաքապետարանի յոթ
դպրոցներում։
Ինչպես ասում է ռեսուրս կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ալի
Գախրամանովը, երկու ուսումնական հաստատություններ ամբողջությամբ
փակվել են, իսկ հինգ դպրոցների ինը առանձին դասարաններ անցել են
դասավանդման հիբրիդային մոդելի։ Վարակման դեպքեր են գրանցվել
Մառնեուլիի հինգերորդ, վեցերորդ և ութերորդ հանրակրթական դպրոցներում։
Նաև Ծերեթելի գյուղի դպրոցում, Սաիմերլոյի, Շուլավերիի թիվ 2 և
Մարադիսիի ուսումնական հաստատություններում։
"Հունվարի 25-ի դրությամբ Սաիմերլո գյուղի և Մառնեուլի քաղաքի
վեցերորդ հանրակրթական դպրոցները փակվել են և անցել հեռավար
ուսուցման: Մնացած հինգ դպրոցներից ինը դասարաններ անցել են
դասավանդման հիբրիդային մոդելի: Դրանք են Ծերեթելին, Շուլվարիի 2 ,
Մարադիսի, Մառնեուլի ութերորդ և հինգերորդ դպրոցները"։
Ռեսուրս կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ վարակման հիմնական
դեպքերը գրանցվում են ուսուցիչների մոտ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան