Մանկապարտեզների և դպրոցների շենքերի վրա պետական դրոշի բարձրացումը պարտադիր է լինելու
Խորհրդարանական մեծամասնության անդամ Կախա Կախիշվիլին խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում իր գործընկերներին է ներկայացրել «Վրաստանի պետական խորհրդանիշների օգտագործման կանոնների մասին» օրենքում փոփոխության նախագիծը։
Այդ մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Ըստ զեկույցի, գործող օրենսդրությունը նախատեսում է պետական դրոշի և պետական զինանշանի բարձրացում առանձին պետական կամ վարչական մարմինների շենքերի վրա։ Օրենքը, սակայն, չի սահմանում հանրակրթական հաստատությունների և նախադպրոցական հաստատությունների այս պարտավորությունը։

«Երկրում ավելի հայրենասիրական ոգի ունենալու համար պետք է պարտադիր լինի մանկապարտեզների ու դպրոցների շենքերի վրա պետական դրոշի բարձրացումը և օրհներգի տեքստը տեսանելի տեղում դնելը, որպեսզի վաղ տարիքից սկսենք պետական խորհրդանիշների քարոզչությունը։ Բացի հանրահռչակումից, դա նաև նշանակում է հոգ տանել այս խորհրդանիշների մասին, ինչը դեռահասին սովորեցնում է հարգել դրանք»,- ասել է Կախա Կախիշվիլին։

Խորհրդարանը քննարկումից հետո 94 ձայնով կողմ քվեարկեց օրինագծին։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google