Առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 15-ից
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է առաջին դասարանցիների գրանցման պայմանները։
I փուլ - Գրանցման առաջին փուլում՝ 2022 թվականի մարտի 15-ից մինչև մարտի 26-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։

I փուլում ընդգրկված երեխաների ծնողները պետք է դիմեն նախընտրած հանրակրթական դպրոց: Դպրոցի տնօրինությունը երեխային կգրանցի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS): Կրթության առանձնահատուկ կարիքը հաստատելու համար ծնողը դպրոցում լրացնում է համապատասխան դիմում-հայտը, որից հետո երեխան գնահատվում է բազմամասնագիտական թիմի կողմից և որոշվում է նրա կրթական կարիքը։ Կրթության առանձնահատուկ անհրաժեշտության հաստատման դեպքում դպրոցն ապահովում է աշակերտի ընդգրկումը համապատասխան փաստաթղթերի հիման վրա: Գրանցված երեխաների համար փաստաթղթերի ներկայացման ժամկետն է 2022 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 29-ը։

II փուլ - Երկրորդ փուլում գրանցվելը հնարավոր կլինի մայիսի 2-ից մայիսի 13-ը և այն երեխաները, ովքեր ՝
Նույն դպրոց են հաճախում նաև քույրերն ու եղբայրները
Ծնողը/խնամակալը/խնամատարը հանրային դպրոցի աշխատող է
Ընտանիքի երկու և ավելի երեխաներ միաժամանակ առաջին դասարան են գնում։
Այս փուլում գրանցումը հիմնված է ծնողի/օրինական խնամակալի կողմից հանրակրթական դպրոցներում ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վրա: Գրանցումն ապահովում է հանրակրթական դպրոցը։

III փուլը` Համընդհանուր գրանցումը, կմեկնարկի մայիսի 17-ին և կտևի մինչև հունիսի 8-ը:

Գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ register.emis.ge պաշտոնական կայքում։ Գրանցումը տրամադրվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված ուսանողին գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն հունիսի 13-ից հունիսի 24-ը։ Փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի։

IV փուլ - դպրոցներում կիրականացվի հունիսի 28-ից հուլիսի 12-ը: Այն աշակերտները , ովքեր չեն գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն այս փուլում թափուր կամ ազատված թափուր տեղերի համար:

Չորրորդ փուլում սովորողի գրանցումն ապահովում է հանրակրթական դպրոցը՝ ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։
Առաջին դասարան ընդունվելու փաստաթղթերը ՝

  • Աշակերտի օրինական ներկայացուցչի հայտարարություն, որը պետք է ներառի օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի մասին տեղեկատվություն,
  • Աշակերտի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակության փաստաթղթի պատճենը (եթե այդպիսիք կան):

2022-2023 ուսումնական տարվա համար կարող են գրանցվել այն աշակերտները, որոնց 6 տարեկանը լրանում է մինչև սեպտեմբերի 15-ը։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print