Այսօր մեկնարկեց առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլը
Վրաստանում այսօր մեկնարկել է առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլը, որը կշարունակվի մինչև մարտի 26-ը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կգրանցվեն առաջին փուլում։ Մառնեուլիի քաղաքապետարանի ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն «Ռադիո Մարնեուլիին» ասել է, որ գործընթացը առցանց է, և այս փուլում հայտնի չէ, թե քանի առաջին դասարանցի է գրանցված։

«Բազմամասնագիտական թիմը գնահատում է՝ հաշմանդամություն ունեցող անձը դպրոցում գնահատվո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք դեռ չգիտենք, թե այս փուլում քանի երեխա է գրանցված, քանի որ այս գործընթացը կատարվում է առցանց, և մենք չենք կարող վերահսկել այն», - ասել է Դավաձեն։

II փուլ - Երկրորդ փուլում գրանցվելը հնարավոր կլինի մայիսի 2-ից մայիսի 13-ը և այն երեխաները, որոնց ՝
Քույր- եղբայրները հաճախում են նույն դպրոց,
Ծնողը/խնամակալը/խնամակալը հանրային դպրոցի աշխատող են,
Ընտանիքի երկու և ավելի երեխաներ միաժամանակ առաջին դասարան են գնում։
Այս փուլում գրանցումը կատարվում է հանրակրթական դպրոցներում ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ծնողի/օրինական խնամակալի կողմից ներկայացնելու միջոցով: Գրանցումն ապահովում է հանրակրթական դպրոցը։

III փուլը` Համընդհանուր գրանցումը, կմեկնարկի մայիսի 17-ին և կտևի մինչև հունիսի 8-ը:
Գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ register.emis.ge պաշտոնական կայքում։
Գրանցումը ապահովվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտին գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն հունիսի 13-ից հունիսի 24-ը։ Փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի։

IV փուլ ՝ դպրոցներում կիրականացվի հունիսի 28-ից հուլիսի 12-ը: Այն աշակերտները , ովքեր չեն գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն այս փուլում թափուր կամ ազատված թափուր տեղերի համար:

Մառնեուլիի ռեսուրս կենտրոնը նշում է, որ քաղաքապետարանում տարեկան գրանցվում է 1700-1800 առաջին դասարանցի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print