Առարկայական և մասնագիտական հմտությունների քննության գրանցումը կսկսվի մարտի 29-ից
Քննությունների ազգային կենտրոնից հայտնում են, որ առարկայական և մասնագիտական հմտությունների քննություններին գրանցումը կսկսվի մարտի 29-ին ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ապրիլի 14-ի ժամը 18:00-ն:

Գրանցումը կատարվում է միայն էլեկտրոնային եղանակով Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքում՝ online.naec.ge

Ըստ կենտրոնի՝ 2022 թվականին ցանկացողները կկարողանան անցնել ՝

  • Առարկայական քննություն
  • Հատուկ ավագ ուսուցիչների քննություն
  • Մասնագիտական հմտությունների քննություն առաջատար և մենտոր ուսուցչի կարգավիճակ ստանալու համար

Կենտրոնի տվյալներով՝ «Քննությանը կարող են մասնակցել Ուսուցչի մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայում ընդգրկված ավագ կամ առաջատար ուսուցիչը, ով հանձնել է առարկայական քննություն կամ առարկայական կոմպետենտություն առնվազն 50% միավորով կամ ավագ ուսուցչի կարգավիճակ է շնորհվել դոկտորի աստիճանի հիման վրա»:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

წყარო: batumelebi.netgazeti.ge
Print E-mail
FaceBook Twitter Google