Անցած տարի Շատիլի ճանապարհին տեղի ունեցաժ վթարի գործով ՆԳՆ-ն 2 անձ է ձերբակալել

Ոստիկանությունը ձերբակալել է ՍՊԸ «Travel G» տուրիստական ընկերության տնօրեն Շ.Բ.-ին

և նույն ընկերության կողմից վարձված ուղեւորատար միկրոավտոբուսի սեփականատեր ՝ Գ.Գ., ծնված 1966 թ-ին։
Գործը վերաբերում է 2020 թվականի օգոստոսի 23-ին տեղի ունեցած ավտովթարին , Դուշեթիի մունիցիպալիտետի Բիսո գյուղի մոտակայքում, որի արդյունքում 17 մարդ է զոհվել, 3-ը ծանր վիրավորվել են:
Ձերբակալվածները մեղադրվում են տեխնիկապես անսարք մեքենա շահագործելու մեջ, որի արդյունքում մահացել է երկու կամ ավելի մարդ:
Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ `6-ից 10 տարի ազատազրկում:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով:

24․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print