Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական
ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների
և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է խմբի կողմից
մեծ քանակությամբ առանց ակցիզի ծխախոտի պահման և տեղափոխման 2 դեպք,
որի համար 3 անձ է ձերբակալվել:
Քննչական գործողությունների արդյունքում Սամեգրելոյի շրջանում
առգրավվել է 10338 տուփ ակցիզային ծխախոտ, իսկ Թբիլիսիում ՝ 1,477
տուփ ոչ ակցիզային ծխախոտ: Առգրավված ապրանքների ընդհանուր շուկայական
արժեքը
գերազանցում է 50,000 լարիը:
Քննության ընթացքում առգրավվել են նաեւ տրանսպորտային միջոցներ, որոնք
օգտագործվում էին առանց ակցիզային ծխախոտ տեղափոխելու համար:
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ
հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 8
տարի ժամկետով:
11․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան