Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Զաբիլ Գոջաևին անձնական կյանքի գաղտնիության ապօրինի խախտման համար

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մառնեուլի

ռեսուրսային կենտրոնի նախկին ղեկավար Զաբիլ Գոջաևին ՝ իր անձնական կյանքի գաղտնիությունը ապօրինի կերպով ձեռք բերելու և պահմանելու մեջ:
Վրաստանի ՆԳՆ-ի կողմից անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2019 թ.-ին Զ․Գ․- ն ապօրինի կերպով գաղտնի նկարահանել է ծանոթ կնոջ հետ անձնական կյանքի տեսանյութ, որը նույնպես ապօրինի պահել է:
Իրավապահները ձերբակալել են Զ․Գ.-ին 2021 թվականի հունիսի 10-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի առաջին մասով (անձնական կյանքի գաղտնիության ապօրինի ձեռքբերում և պահում), որը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ:
Մեղադրող կողմը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար օրենքով սահմանված ժամկետում դիմում է դատարան:
Քրեական գործը քննվում է, այդ թվում ՝ նշված տեսանյութի տարածման փաստը պարզելու և դրանում ներգրավված անձանց նույնականացնելու համար:
Նշենք, որ Զաբիլ Գոջաեւը նշանակվել է Մառնեուլի ռեսուրս կենտրոնի պաշտոնակատար մեկ շաբաթ առաջ: Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ նա հրաժարական է տվել:
Մառնեուլիի կրթական ռեսուրսային կենտրոնից հայտնել են, որ Գոջաևը աշխատանքից ազատվել է կամավոր ՝ դիմումի հիման վրա: Ալի Գախրամանովը կկատարի պաշտոնակատարի պարտականությունները:
Զաբիլ Գոջաեւը նշանակվել է Մառնեուլի կրթական ռեսուրսային կենտրոնի պաշտոնակատար հունիսի 2-ին: Այնուհետև կրթության նախարարությունը ռադիո Մառնեուլիին ասել էր, որ Գոջաևը վեց ամիս է աշխատելու: Որպես ղեկավար նշանակվելու համար նա ստիպված կլիներ քննություն հանձնել:
Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Մառնեուլիի կրթական ռեսուրսային կենտրոնի ղեկավարը Քենան Օմարովն էր: Նա այժմ փոխքաղաքապետ է:

11․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print