Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ ամանորյա միջոցառումը կանցկացվի առցանց ձևաչափով
Մառնեուլիի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ ամանորյա միջոցառումը կանցկացվի առցանց ձևաչափով: Նույն կենտրոնի ղեկավար Նատո Շավիշվիլիի խոսքով, չնայած սահմանափակումներին, իրենք ցանկանում են հոգ տանել մառնեուլցիների ամանորյա տրամադրության մասին:
«Կլինի Ամանորյա ծրագիր: Ամանորյա համարներով, շնորհավորանքներով, նշանավոր մարդկանցով և մեր երկրպագուներով»։
2021 թվականը դիմավորելու համար Մշակույթի կենտրոնն արդեն սկսել է նախապատրաստվել առցանց միջոցառմանը:
Ամանորյա տրամադրություն է նկատվում նաև Մառնեուլի փողոցներում: Քաղաքապետարանի շրջակայքում տոնածառ են տեղադրում։ Մառնեուլի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, քաղաքի գլխավոր տոնածառը նման կլինի անցած տարվանը և, հավանաբար, կվառվի մինչև դեկտեմբերի 20-ին։

Նշենք, որ գումար չի ծախսվելու լուսավորության վրա, իսկ Մառնեուլին զարդարելու են նախորդ տարվա լամպերով: Համաճարակաբանական իրավիճակի պատճառով քաղաքապետարանը մրցույթ չի հայտարարել Ամանորի միջոցառումների ծառայություններ ձեռք բերելու համար:
Տեղական ինքնակառավարման ներդրումը 2020 թվականին արժեցել է մինչև 300 000 լարի:




ფოტო: რადიო "მარნეულის" არქივიდან

15/12/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան .

Print E-mail
FaceBook Twitter Google