Մառնեուլիի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ ամանորյա միջոցառումը
կանցկացվի առցանց ձևաչափով:
Նույն կենտրոնի ղեկավար Նատո Շավիշվիլիի խոսքով, չնայած
սահմանափակումներին, իրենք ցանկանում են հոգ տանել մառնեուլցիների
ամանորյա տրամադրության մասին:
«Կլինի Ամանորյա ծրագիր: Ամանորյա համարներով, շնորհավորանքներով,
նշանավոր մարդկանցով և մեր երկրպագուներով»։
2021 թվականը դիմավորելու համար Մշակույթի կենտրոնն արդեն սկսել է
նախապատրաստվել առցանց միջոցառմանը:
Ամանորյա տրամադրություն է նկատվում նաև Մառնեուլի փողոցներում:
Քաղաքապետարանի շրջակայքում տոնածառ են տեղադրում։ Մառնեուլի
քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, քաղաքի գլխավոր
տոնածառը նման կլինի անցած տարվանը և, հավանաբար, կվառվի մինչև
դեկտեմբերի 20-ին։
Նշենք, որ գումար չի ծախսվելու լուսավորության վրա, իսկ Մառնեուլին
զարդարելու են նախորդ տարվա լամպերով: Համաճարակաբանական իրավիճակի
պատճառով քաղաքապետարանը մրցույթ չի հայտարարել Ամանորի
միջոցառումների ծառայություններ ձեռք բերելու համար:
Տեղական ինքնակառավարման ներդրումը 2020 թվականին արժեցել է մինչև 300
000 լարի:
ფოტო: რადიო "მარნეულის" არქივიდან
15/12/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան .