Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից զոհված մարդկանց թիվը հասել է
106-ի: Վերջին 24 ժամում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է և
այժմ
կորոնավիրուսով վարակված է 4515 մարդ: 976 մարդու առողջական վիճակ
ծայրահեղ ծանր է: Մահացածների մեծ մասը տարեցներ և շնչառական խնդիրներ
ունեցող անձինք էին:
Վարակի տարածման կանխարգելման նպատակով Չինաստանի իշխանությունը
լրացուցիչ սահմանափակումներ է գործարկում ուղևորության կարգում:
Չինաստանի տարածքից դուրս գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 47
դեպք: Վարակման վերջին դեպքը գրանցվել է Գերմանիայում: