Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 66 բժիշկ

Իտալիայում կորոնավիրուսից առնվազն 66 բժիշկ է մահացել, իսկ առողջապահության ոլորտում վարակվել է ավելի քան 9 000 աշխատող։



Տեղեկությունը հրապարակվել է Առողջապահության տվյալների ազգային ինստիտուտի կողմից։

«Կան շատ դեպքեր, երբ բժիշկները հանկարծամահ են լինում, բայց ուղղակիորեն չենք կարող կապել վիրուսի հետ, քանի որ նրանք համապատասխան թեստավորում չեն անցել», հայտնել են կազմակերպությունց։ Նրանց խոսքով, բժիշկների մահվան պատճառներից մեկն էլ համապատասխան սարքավորումների բացակայությունն է։

Իտալիայում այս պահին վարակման 105 782 դեպք է հաստատվել։ Երկրում զոհերի թիվը կազմում է 12 420։

01․04․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google