«Եթե մենք չկանգնեցնենք այս իրավիճակը, ապա մայիսի 29-ին` 10 հազար,
հունիսի 12-ին `20 հազար, իսկ հունիսի վերջին մենք կունենանք 30 հազար
վարակված և հարյուրավոր մահվան դեպքեր»,- այս մասին Facebook-յան իր
էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նշանակում է, որ մենք ստպված կլինենք նորից կիրառել ամենախիստ
արգելքները։ Բայց մենք նաև ուեննք հնարավորություն դա
չանելու, քանի
որ ամեն ինչ կախված է մեզնից՝ յուրաքանչյուրիս անձնական
պատասխանատվությունից։ Անհատականորեն դա սոցիալական հեռավորության
պահպանումն ու դիմակ կրելն է, հատկապես շփման ժամանակ։ Բայց ես
տեսնում եմ, որ փողոցում մարդիկ խոսում են առանց դիմակի և միմյանց մոտ
կանգնած, կարծես թե ոչինչ չի էլ պատահել»։
Այս ամենի հետ մեկտեղ վարչապետը նաև կոչ է արել բնակչությանը հետևել
բոլոր պահանջներին, ներառյալ փակ տարածքում դիմակ կրելն ու թաղման
արարողությունների հետ կապված պահանջները։
«Բոլորը կտուգանվեն, բայց հետո չասեք , որ սոցիալական վատ
կարգավիճակում եք և չեք կարող վճարել։ Եթե վատ պայմաններում եք ուրեմն
հետևեք պահանջներին»։
Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը Հայաստանում գերազանցել է
5000-ը, բայց այնուամենայնիվ, երկրում հանվել են մի շարք
սահմանափակումներ, ներառյալ հասարակական տրանսպորտի և սննդի կետերի
շահագործումը։
Այսօրվա դրությամբ, մայիսի 20-ին, Հայաստանում հաստատվել է 230 նոր
դեպք:
20/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան