Վատ նորություն ունենք, իրավիճակը վատթարանում է․ Նիկոլ Փաշինյան

 

Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում հաստատվել է 697 կորոնավիրուսային դեպք,- այս մասին հայտնել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում։
«Վատ նորություն ունենք, իրավիճակը վատթարանում է, ունենք նոր հաստատված 697 դեպք։ Սա նշանակում է, որ մենք ունենք մարդիկ, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, բայց միջոցներ չունենք նրանց ժամանակին հոսպիտալեցնելու համար »,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, երկրում կան հազարավոր ասիմպտոմատիկ հիվանդներ, ովքեր չգիտեն, որ վարակված են:
«Երկրում կա մոտ 20 000 վարակված անձ, ովքեր չգիտեն, որ վարակված են: Նրանք վարակի հիմնական տարածողներն են»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հունիսի 3-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10.524 դեպք, որից 3 454 հիվանդ բուժվել է, իսկ 170-ը մահացել են: Վարակված է նաև Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները։



04/06/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google