Վերջին երկու շաբաթվա տվյալների համաձայն, աշխարհում յուրաքանչյուր 24
ժամվա ընթացքում , միջինում մահացել է 5900 մարդ, ինչը նշանակում է,
որ յուրաքանչյուր մեկ ժամում մահանում է 247 մարդ, կամ յուրաքամչյուր
15 վայրկյանում 1 մարդ,- այս մասին տեղեկատվությունը տարածել է
Reuters- ը ՝ հիմնվելով սեփական հաշվարկների վրա:
Գործակալության տվյալներով ՝ աշխարհում «Կովիդ 19» -ից մահացածների
թիվը գերազանցել
է 700 000-ը:
Մահացությունների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որին հաջորդում են
Բրազիլիան, Հնդկաստանը և Մեքսիկան:
Reuters- ը գրում է, որ ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի երկրները դարձել
են վիրուսի նոր էպիկենտրոններ: Վերջին ծրջանում վարակվածների թվի աճեր
են գրանցվել Ավստրալիայում, Ջապոնիայում, Հոնկոնգում, Բոլիվիայում,
Սուդանում, Եթովպիայում, Բուլղարիայում, Բելգիայում, Ուզբեկստանում և
Իսրայելում:
«Սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ավարտը դեռ հեռու է»,
- գրում է Reuters- ը:
05/08/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան