«Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է», - ասել է
նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Լեռնային Ղարաբաղում հայկական և
ադրբեջանական կողմերի ռազմական գործողությունների վերաբերյալ:
«Իմ դիրքորոշումը շատ պարզ է. Այն հիմնված է պետության
ամբողջականության սկզբունքի վրա, այսինքն ՝ Լեռնային Ղարաբաղը
Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, և դա ոչինչ չի փոխի», -
գրել է Սաակաշվիլին Ֆեյսբուքում:
«Իհարկե, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր ոք, ով վտարվել է այս
տարածաշրջանից, իրավունք ունի վերադառնալ իրենց տները, իսկ նրանք,
ովքեր արդեն ապրում են, իրավունք ունեն ապրելու խաղաղ պայմաններում, և
նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն», - գրել է նա:
Սաակաշվիլին նաև գրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական
բախումները «մեծապես մտահոգում են բոլոր նրանց համար, ում համար
կարևոր է խաղաղությունը մեր տարածաշրջանում և մեր ժողովուրդների
բարեկեցությունը», ուստի նա մեծ ցավով է դիտում «մարդկային զոհերը և
իրավիճակի սրացումը»:
Վերջում Սաակաշվիլին գրել է, որ «Վրաստանը շահագրգռված է Կովկասի երեք
ժողովուրդների եղբայրական և բարեկամական հարաբերությունների համար» և
«մեր ապագան պետք է նման լինի Բալթյան երեք երկրների
հարաբերությունների»: Միայն արտաքին ուժերի շահերից է բխում, որ մեր
կապերը խափանեն, մենք դրա հնրավորությունը նրանց ոչ մի դեպքում չենք
տա:
Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումները վերսկսվել են սեպտեմբերի
27-ի առավոտյան: Կողմերը խոսում են զոհերի մասին և կրկին մեղադրում
միմյանց ռազմական գործողությունների վերսկսման մեջ: Հայաստանում և
Ադրբեջանում հայտարարվել է ռազմական դրություն:
Վրաստանի կառավարությունը, մասնավորապես ՝ Արտաքին գործերի
նախարարությունը, հայտարարել է, որ մտահոգված դիտում է հերթական
ռազմական սրացումները:
Վրաստանը հույս է հայտնել, որ «զինադադարի մասին համաձայնություն ձեռք
կբերվի, կողմերի միջեւ բանակցությունների ռեժիմ կստացվի, և
լայնամասշտաբ ռազմական գործողությունները կդադարեցվեն»:
«Մեր կողմից մենք հայտարարում ենք, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած
կերպ նպաստել դեէսկալացիային և տարածաշրջանում խաղաղություն
հաստատելուն», - ասված է հայտարարության մեջ:
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները նույնպես արձագանքել են
զարգացումներին: Օրինակ, Եվրոպական Վրաստանի ղեկավարներից մեկը ՝
Սերգի Կապանաձեն, այսօր առավոտյան ասել է, որ Վրաստանը պետք է խաղաղ
դիրքորոշում ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման
հարցում և, միևնույն
ժամանակ, պատրաստ լինի մի քանի սցենարի:
28/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան