Ըստ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների
տեղեկատվության, սեպտեմբերի 27-ին Ղարաբաղում սկսված ինտենսիվ
ռազմական գործողությունները դեռ շարունակվում են:
«Սեպտեմբերի 29-ի առավոտյան ժամերից ադրբեջանական բանակը մարտական
գործողություններ է իրականացնում Ֆիզուլի քաղաքն ազատագրելու համար:
07: 00-ից 08: 00-ն հայկական կողմի ևս չորս տանկ ոչնչացվել է մեր
հերոս զինվորների կողմից», - հայտնել են Ադրբեջանի պաշտպանության
նախարարությունից:
Հակառակորդի ռազմական տեխնիկայի ոչնչացման մասին տեղեկատվություն է
տարածել նաև Հայկական կողմը։
«Տարբեր ինտենսիվության մարտական գործողությունները շարունակվում են:
Մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումները հետ են մղել
Ադրբեջանի զինված ուժերի գրոհները և պատժիչ գործողություններով
պատասխանել, որի արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ է ունեցել
ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական առումով»,- այս
մասին
Facebook- ում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան
Ստեփանյանը:
29/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան