Ղարաբաղում ռազմական գործողությունները շարունակվում են

Ըստ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկատվության, սեպտեմբերի 27-ին Ղարաբաղում սկսված ինտենսիվ ռազմական գործողությունները դեռ շարունակվում են:


«Սեպտեմբերի 29-ի առավոտյան ժամերից ադրբեջանական բանակը մարտական գործողություններ է իրականացնում Ֆիզուլի քաղաքն ազատագրելու համար: 07: 00-ից 08: 00-ն հայկական կողմի ևս չորս տանկ ոչնչացվել է մեր հերոս զինվորների կողմից», - հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
Հակառակորդի ռազմական տեխնիկայի ոչնչացման մասին տեղեկատվություն է տարածել նաև Հայկական կողմը։
«Տարբեր ինտենսիվության մարտական գործողությունները շարունակվում են: Մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումները հետ են մղել Ադրբեջանի զինված ուժերի գրոհները և պատժիչ գործողություններով պատասխանել, որի արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ է ունեցել ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական առումով»,- այս մասին Facebook- ում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

29/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print