Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվա է հրավիրել Հայաստանի
և Ադրբեջանի արտգործնախարարներին ՝
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ
խորհրդակցությունների համար, - այս մասին հայտնել են ռուսական
լրատվամիջոցները:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Ֆաշինյանի
հետ մի շարք հեռախոսային խոսակցություններից հետո, Ռուսաստանի
Դաշնության Նախագահը կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական
գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում,
մարդասիրական նկատառումներից ելնելով
՝ դիակների ու գերիների
փոխանակման համար,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած
հայտարարության մեջ:
«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին
հրավիրվել են Մոսկվա ՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ», -
ասված է հայտարարության մեջ:
09/10/2020
«Ռադիո Մառնուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան