Խուճապի կարիք չկա, բոլոր ցանկացողները կստանան կորոնավիրուսի
պատվաստանյութը, -այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային
կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Մարիանգելա Սիմաոն:
Նա ասել է, որ կազմակերպությունը քրտնաջան աշխատում է պատվաստանյութը
բոլոր երկրներին հասանելի դարձնելու համար:
«Մենք շատ քրտնաջան ենք աշխատել, որպեսզի բոլոր երկրները, բոլոր
մարդիկ ունենան այս պատվաստանյութերի հասանելիությունը», - ասել է
Մարիանգելա Սիմաոն:
Ըստ նրա,
Covid 19-ի դեմ պատվաստումների ծրագիրը մեկնարկել է շուրջ 50
երկրներում, որոնցից 40-ը բարձր եկամուտ ունեցող պետություններ
են:
«Մենք ակնկալում ենք, որ բոլոր երկրները պատվաստանյութի առաջին
չափաբաժինները կստանան մինչև փետրվարի վերջ», - ասել է ԱՀԿ գլխավոր
տնօրենի տեղակալը:
21․01․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան