Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր
՝ մայիսի 5-ին, պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջանի
Հանրապետություն:
Պաշտոնական այցի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի
հետ: Իլհամ Ալիեւը «Զագուլբայի» պալատում հյուրընկալել է Իրակլի
Ղարիբաշվիլիին:
Պաշտոնական զեկույցի համաձայն, նախատեսվում է, որ Վրաստանի
կառավարության ղեկավարը հանդիպում կունենա իր ադրբեջանցի
գործընկեր
Ալի Ասադովի հետ:
Վարչապետը հանդիպում կունենա նաև Ադրբեջանի Հանրապետության
Միլիմիջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ:
Պաշտոնական պատվիրակությանը ուղեկցում է փոխվարչապետ, արտաքին գործերի
նախարար Դավիթ Զալկալիանին: