Ցամաքային սահմանները կբացվեն հունիսի 1-ից, - որոշումն
ընդունվել
է Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:
Ինչպես նշել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի
ղեկավար Գիորգի Ղիբրաձեն, հնարավոր կլինի անցնել սահմանը
պատվաստումների ամբողջական փաստաթղթի և PCR բացասական թեստի
արդյունքով:
«Ցամաքային սահմանները կբացվեն հունիսի 1-ից: Ցամաքային սահմանները
կբացվեն և սահմանը հնարավոր կլինի հատել պատվաստումների ամբողջական
փաստաթղթով և PCR բացասական թեստի արդյունքով
կամ միայն PCR բացասական
թեստի արդյունքներով վերջին 72 ժամվա ընթացքում: Այս դեպքում, անձինք
ստիպված կլինեն կրկնակի թեստ հանձնել՝ հետագա 72 ժամվա ընթացքում:
Միևնույն ժամանակ, առաջարկություն կա, որ բոլոր այցելուները պետք է
ունենան առողջության ապահովագրություն, որը ներառում է նաև կովիդի հետ
կապված դեպքերը », - ասել է Գիորգի Ղիբրաձեն:
25․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան