ԵՄ -ն վեց երկիր է հանել անվտանգ երկրների ցանկից, այդ թվում
՝ Ադրբեջանն ու Հայաստանը: Եվրամիության խորհրդի որոշմամբ Ալբանիան,
Ճապոնիան, Բրունեյը և Սերբիան հանվել են նույն ցուցակից: Սա նշանակում
է, որ թվարկված երկրներից ԵՄ մեկնողները պետք է կորոնավիրուսի թեստ
հանձնեն և կարանտինի ենթարկվեն:
Այսօր Եվրամիության խորհրդի որոշմամբ Ուրուգվայը համալրվեց անվտանգ
երկրների ցանկում: Այս ցուցակում ընդհանուր
առմամբ կա 12 պետություն:
Ներառյալ Ավստրալիան, Կանադան, Սաուդյան Արաբիան, Հոնկոնգը,
Մակաոն:
Այնուամենայնիվ, լիովին պատվաստված քաղաքացիները դեռ կարող են մուտք
գործել ԵՄ, չնայած որոշ եվրոպական երկրներում նրանք նույնպես պետք է
կարանտինի ենթարկվեն:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
10.09.2021