ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «Ժողովրդավարության
գագաթնաժողովին»
հրավիրված երկրների թվում է նաև Վրաստանը։ Ցանկը հրապարակում է
Politico-ն։
«Ժողովրդավարության գագաթնաժողովը» կանցկացվի առցանց՝ դեկտեմբերի
9-10-ը, որին կմասնակցեն հրավիրված կառավարությունների, քաղաքացիական
հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ ժողովրդավարությունը և մարդու
իրավունքները վտանգի տակ են ամբողջ աշխարհում, և կանգնած են լուրջ
մարտահրավերների առաջ:
Գագաթնաժողովի հիմնական թեմաները կլինեն
ժողովրդավարության առջեւ
ծառացած մարտահրավերներն ու հնարավորությունները։ Այն նաև հարթակ է
տրամադրում առաջնորդներին՝ ստանձնելու ինչպես անհատական, այնպես էլ
հավաքական պարտավորություններ՝ պաշտպանելու ժողովրդավարությունը և
մարդու իրավունքները:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան