Այսօր Սոչիում կկայանան Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ ըստ Կրեմլի մամուլի
ծառայությանը, եռակողմ հանդիպումը կանցկացվի ՌԴ ղեկավարի
նախաձեռնությամբ և նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում
հրադադարի մասին հայտարարության ստորագրման մեկամյակին։
Ըստ Կրեմլի՝ կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021
թվականի հունվարի
11-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես
նաև կորոշեն հաջորդ քայլերը, որոնք պետք է նպաստեն տարածաշրջանում
խաղաղությանն ու կայունությանը։
Ըստ Պուտինի մամուլի ծառայության՝ նախատեսվում է նաև դեմ առ դեմ
հանդիպում ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Իլհամ Ալիևի հետ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան