Պերուի հյուսիսում գտնվող Բարանկա-դե-Ուպիա
քաղաքից 40 կիլոմետր դեպի հյուսիս 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի
ունեցել: Տեղեկությունը տարածում է Reuters-ը՝ հիմնվելով ԱՄՆ
երկրաբանական ծառայության վրա։
Երկրաշարժի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան։
Եվրոպա-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը Twitter-ում հայտնել է,
որ երկրաշարժը տեղի է ունեցել Ամազոնի անձրևային անտառի նոսր
բնակեցված շրջանում:
Սոցցանցում լուսանկարներ են տարածվում, որոնք ցույց են տալիս
տարբեր
վայրերին հասցված վնասները։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Էկվադորում։
Պերուում բավականին հաճախ երկրաշարժեր են տեղի ունենում։ Մոլորակի
սեյսմիկ ակտիվության 85%-ը գրանցվում է Խաղաղ օվկիանոսի որոշակի
հատվածում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան